ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը բերման է ենթարկվել

ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը բերման է ենթարկվել

Մինչ ընթանում էր ընդդիմության հանրահավաքը, այդ նույն ժամին բերման է ենթարկվել ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը.

«Բերման են ենթարկել 70-ամյա վաստակաշատ, հայտնի մի բժշկի, Բժշկական համալսարանի նախկին ռեկտորին, որին չորս տարվա ընթացքում, ինչ այս գործը շրջանառվում է, ոչ մի անգամ չեն կանչել, իմ ունեցած տեղեկություններով, հարցաքննության»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ խոսքը Բժշկական համալսարանում իբրև թե ֆինանսական մսխումների մասին է, որոնք շինծու են և հիմնված են Պետական վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքների վրա: